Սեյրան Սարոյանի ազգականի գլխին սև ամպեր են պտտվում
Երեկ տեղեկություն տարածվեց թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավոր անձինք են մտել, ապա այդ տեղեկությունը պաշտոնապես հերքվեց ՝ոչ մի դիմակավոր անձ չի մտել քրեակատարողական, այնտող եղել են քննչականի աշխատողները: Մեկ օր հետո ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները, ով գեներալ Սեյրան Սարոյանի մորաքրոջ տղան է:
Ըստ հաղորդագրության ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերեւույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: