Իրանը չի բացառում, որ կօգնի ղարաբաղյան հարցի կարգավորմանը
Իրանը չի բացառում, որ օգնություն կցուցաբերի ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, եթե հակամարտության կողմերը դիմեն նման խնդրանքով: Այս մասին հայտնել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսուն Պաակայինը: Այս մասին տեղեկացնում է«Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմնակիցն է:
Պակայինը նշել է, որ Թեհրանը շահագրգռված է, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղության ու համագործակցության մթնոլորտ: