Համբարձման տոնին վիճակահանության ավանդույթը եկեղեցական ծագում ունի. (տեսանյութ)
Դեռ շատ վաղուց ընդուված է եղել Համբարձման տոնը նշել բարձրադիր սրբավայրերում:
Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տոնի հոգևոր խորհրդին, ժողովրդական ծեսին անդրադարձավ ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն այս տարի կնշի մայիսի 5-ին: Այդ օրը պատարագը կմատուցվի բոլոր եկեղեցիներում՝ ժամը 10:30-ին:
Նա նկատեց նաև, որ բոլոր եկեղեցական տոներն ունեն իրենց ժողովրդական ավանդույթների կողմը:
«Այս տոնին ընդունված է յոթ աղբյուրից ջուր բերելը, ծաղիկների թերթիկներ են հավաքելը, վիճակ հանելը, որը կապված է 12-րդ առաքյալին վիճակահանությամբ ընտրելու հետ: Նաև երեխաների կողմից խաղիկներ են կազմակերպվում, տներ են այցելում, որտեղ էլ իրենց դրամ, ձու և քաղցրեղեն են տալիս»,-ասաց Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում