Մինչև մայիսի 9-ը հանրապետությունում սպասվում են տեղումներ. (տեսանյութ)
«Առաջիկա հինգ օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, չի բացառվում առանձին վայրերում նաև կարկուտ»:
Այս մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Մայիսի 5-ին միայն հյուսիսային շրջաններում են սպավում տեղումներ, չի բացառվում կարկուտ, իսկ 6-ին տեղումները կընդգրկեն նաև Արարատի և Արմավիրի մարզերը: Տեղումներ չեն սպավում Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում՝ չնայած ամպամածությունը կպահպանվի»,-տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ մայիսի 7-9-ը տեղումներ սպասվում են հանրապետության ողջ մարզերում, իսկ մայիսի 9-ին Արարատյան դաշտի կենտրոնական շրջաններում տեղումները կթուլանան:
Մանրամասները՝ տեսանյութում