Ադրբեջանի զինված ուժերը փորձարկում են Ռուսաստանից գնված հաուբիցները
Ադրբեջանի զինված ուժերի հրթիռա-հրետանային զորքերը սկսել են ծրագրված զորավարժություններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով երկրի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանից գնված և վերջերս Ադրբեջանի զինված ուժերի կազմը համալրած «Мста С» ինքնագնաց հաուբիցները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի օգնությամբ թիրախները ոչնչացնելու գործողություններ: