Բաքվի հիստերիան սկսվեց
Կառավարության մայիսի 5-ի օրակարգում ընդգրկված է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ը արդեն արձագանքել է սպասվող այդ գործընթացին: Մասնավորապես, այդ երկրի ԱԳՆ կառույցի մամլո խոսնակը հայտարարել է, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, կնշանակի, որ Մինսկյան գործընթացը կավարտվի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այլեւս մանդատ չեն ունենա բանակցային գործընթացի շարունակման համար: Խոսնակը կոչ է անում, որ միջազգային կառույցները համապատասխան վերաբերմունք արտահայտեն այս առնչությամբ: