Հովիկ Աբրահամյանի բիզնեսը խանգարում է նորատուսցիների բիզնեսին
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում լարված վիճակ է. գյուղացիները փակել էին ճանապարհը և պահանջում, որ իրենց հանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Խնդիրն այն է, որ նորատուսցիները խեցգետին են աճեցրել ու չեն կարողանում արտահանել, քանի որ այդ բիզնեսը, նրանց հավաստմամբ, Հովիկ Աբրահամյանի մենաշնորհն է: Վարչապետի փոխարեն ճանապարհը փակած նորատուսցիներին հանդիպել է Գեղարքունիքի մարզպետը:
Newspress.am-ի հետ զրույցում նորատուսցիները վստահեցրին, որ թեպետ բացել են ճանապարհը, բայց եթե հարցը արագ լուծում չստանա, ապա իրենք կհասնեն մինչև կառավարության շենք: