Հայկական կողմը ադրբեջանական զինծառայողի դի է հայտնաբերել
Երեկ հայկական կողմը ադրբեջանցի զինծառայողի դի է հայտնաբերել:
Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով Ադրբեջանը արգելափակել է իր տեղեկատվական հոսքերը և դժվար է իմանալ, թե վերջին ռազմական գործողությունների հետևանքով որքան զոհ է ունեցել ադրբեջանական կողմը:
«Այսքան վերահսկողության տակ որ մենք շաբաթը մեկ մեկին գտնում ենք, հստակ թիվ ասել շատ դժվար է: Ի վերջո նրանց զորքերն էլ են բերված մարտական բարձր աստիճանի ու տեղակայված համապատասխան վայրերում ու առօրյա շփումներից էլ, որ ունեին իրենց ընտանիքների հետ, հիմա զրկված են, հետևաբար այդ թվերը ստանալը հնարավոր չէ», -ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը չի կարծում, թե հակառակորդի զոհերի իրական թվերը կարող են զարմացնել:
«Պաշտպանության բանակը հայտնեց երկու հազար զոհի մասին, միգուցե դրանք բոլորը անմիջապես ռազմաճակատում զոհվածները չեն, բայց դրանցում շատ մեծ է ծանր վիրավորների թիվը, հատկապես՝ հրետանային կրակից: Մենք ասում էինք, որ մեր հրետանին շատ փայլուն գործողություն է կատարել», -ասաց Հովհաննիսյանը: