Հարձակումը կապված էր իմ հայ լինելու հետ. Կարո Փայլան. (տեսանյութ)
«15 հոգով փորձեցին ինձ հետ ինքնադատաստան տեսնել։ 20-30 վայրկյանում 100 հարված են ինձ հասցրել։ Հարձակումը կապված էր իմ հայ լինելու եւ մարդու իրավունքների պաշտպան լինելու հետ։
Ամեն ինչ տեսագրության մեջ պարզ երեւում է։ Դատի չեմ տալու, քանի որ դրական բան չեմ սպասում։ Տեղի ունեցածը թողնում եմ հասարակության խղճին»,- ասել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը։