Հրթիռակոծության հետևանքով 10 մարդ է զոհվել
Հալեպի հիվանդանոցի վրա տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել, գրում է «Ria novosti»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հրթիռներ են արձակել Հալեպի Դաբբիթ հիվանդանոցի վրա, որի հետևանքով ավելի քան 10 մարդ մահացել է, մի քանի տասնյակ մարդ՝ վիրավորվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» զինյալ ահաբեկիչները մեկ ժամում 60 հրթիռ են արձակել Հալեպի վրա, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել 45-ը: