«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Տեր Ղազար քահանա Պետրոսյանը
Մայիսի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Տոնի հոգեւոր խորհրդի, ժողովրդական ծեսի եւ Արարատյան հայրապետական թեմի կողմից տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների մասին մայիսի 4-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսի ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը: