46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններՀամայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձինՋերմաստիճանը զգալիորեն կբարձրանաՔանի դեռ իշխանության ղեկին է պարոն Փաշինյանը, Ռուսաստանի կողմից որևէ մեղմացում չի լինի. ԶատուլինԳրքի շնորհանդեսին Գրիգորյանը ոչ մի լումա չի ծախսել. «Հրապարակ»11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Մասիսում թեկնածու են փնտրում ոչ թե յուրայինների շրջանում, այլ դավանափnխ եղած նախկինների շրջանակում. «Հրապարակ»Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են.«Հրապարակ»Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել Արմեն Գրիգորյանի համար. «Ժողովուրդ» Սոթքի ոսկու հանքավայրի ադրբեջանական հատվածում հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և ԽարկովինԳեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ» Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»Ո՞վ է թունավորել մարդկանց «Մարիոթ»-ում․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ» Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՌուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունըԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համարՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ ԴանիելյանՈսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըԱնօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԵրևանի ավագանին որոշել է լուծարել «Երևանտրանս»-ըԻրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ ՓեզեշքիանՌուբիո․ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևումՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ ՊատարագովԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՌուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներինՍա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում․ ԲադալյանՈւզբեկստանի և ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը հասել է $12,8 մլրդ-իԴավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ
Հասարակություն

Տղամարդկանց ու կանանց ցուցակագրվել և պատրաստ լինել մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հանուն Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում սկսելու մասին

Հայրենակիցնե՛ր

1994 թ. մայիսի զինադադարից հետո խաղաղություն չհաստատվեց: Ջախջախված հակառակորդն օգտվեց առիթից և ժամանակն օգտագործեց հզորանալու և պատերազմը շարունակելու համար:

2014 թ. օգոստոսից սկսած նա մեր դեմ վարում է սողացող պատերազմ և ժամանակ առ ժամանակ ավելի ու ավելի ծանր հարվածներ է հասցնում՝ նպատակ ունենալով այդպես արնաքամ անել մեզ և մի օր լայնածավալ պատերազմի միջոցով ոչնչացնել մեր երկիրը:

Ապրիլի սկզբին տեղի ունեցած աննախադեպ մասշտաբի և ակտիվության ռազմական գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ հակառակորդն ամեն պահի կարող է սկսել այդ լայնածավալ պատերազմը, մինչդեռ երկրի «քաղաքական ղեկավարությունը» համարժեք քայլեր չի կատարում մարդկային ու այլ ռեսուրսները մոբիլիզացնելու և մեր գլխին կախված նոր ցեղասպանության ու հայրենազրկման վերահաս սպառնալիքը չեզոքացնելու համար:

Ուստի հայությունը, հաշվի առնելով վիճակի օրհասականությունը, պարտավոր է «քաղաքական ղեկավարության» որոշումներին սպասելու փոխարեն հասարակական հիմունքներով ինքնակազմակերպվել մեզ ոչնչացնելու նպատակ ունեցող հակառակորդին գլխովին ջախջախելու ու ծնկի բերելու հրամայականով: Ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ ապրիլյան ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրը:

Ողջունելով մինչ օրս խրամատում կանգնած զինվորին աջակցելու համար առանձին խմբերով ու անհատապես ճակատ մեկնած կամավորներին, միևնույն ժամանակ հարկավոր է ճիշտ գնահատել ուժերը և փաստել, որ հակառակորդին ծնկի բերելու համար անհրաժեշտ է համախմբել ամբողջ հայության ներուժը և կազմակերպվել որպես Ազգ-բանակ:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Ժիրայր Սէֆիլյան), ղեկավարվելով Ազգ-բանակի վերածվելու և հակառակորդին ծնկի բերելու հրամայականով, հայտարարում է կամավորների ցուցակագրում:

Կոչ ենք անում քսանից բարձր տարիք ունեցող հայաստանաբնակ և արտերկրաբնակ տղամարդկանց ու կանանց ցուցակագրվել և պատրաստ լինել մասնակցելու Հայրենիքի պաշտպանությանը՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ թիկունքում:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմելու է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ կամավորների մասնագիտական, մարտական և ֆիզիկական պատրաստման համար միջոցներ տրամադրելու և պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ռազմական գործողությունների դեպքում ՀՀ Զինված ուժերում նրանց ըստ մասնագիտական և ֆիզիկական կարողությունների ներառելու հարցով:

 

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն