ԱՄՆ-ն և ՌԴ-ն համաձայնել են Սիրիայում զինադադարի մոնիտորինգի համար լրացուցիչ խմբի շուրջ
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան համաձայնության են եկելե Ժնևում տեղակայել լրացուցիչ խումբ՝ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմին հետևելու համար:
Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
Նրա խոսքերով, այդ խումբը աշխատելու է շուրջօրյա: ԱՄՆ Պետքարտուղարը հաղորդել է նաև, որ քննարկվում է Սիրիայում խաղաղության վերականգնմանն ուղղված մի քանի առաջարկություն ևս, սակայն դեռևս պայմանավորվածություններ չկան:
Ավելի վաղ, երկուշաբթի օրը, ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը Ժնևում հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբրեյի հետ: