Մահապարտը Բաղդադում սպանել է 16 և վիրավորել 43 շիա ուխտագնաց
Բաղդադում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ է զոհվել, 43-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Դեռևս որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, բոլոր ուխտագնացները շիաներ են, որոնք ուղևորվում էին ալ-Քազիմի դամբարանը:
Նշենք, որ Բաղդադում ապրիլի 30-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել, զոհվել էր 19 մարդ: Այն ժամանակ իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել. իսկ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը: