Ոստիկանական բաժանմունքում նռնակ է պայթել
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածել Զագաթալի շրջանում ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։
Այդ մասին տեղեկացնում է Vesti.az կայքը: վերջինիս փոխանցմամբ՝ պայթյուն է տեղի ունեցել Ալիաբադ բնակավայրի ոստիկանական բաժանմունքում՝ այն պահին, երբ ոստիկանության կապիտան Ռովշան Բալըևը բացել է դուռը։
Պայթյունի հետևանքով շինության դռներն ու պատուհանները կոտրվել են, իսկ տուժած Բալըևը տեղափոխվել է հիվանդանոց։
Նախնական տեղեկություններով՝ պայթել է ձեռքի նռնակ։