Ալիևը պարգևատրել է Քյարամ Սլոյանին գլխատած մարդասպանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ կնոջ հետ միասին, երեկ այցելել է Արցախի հետ շփման գծի հարեւանությամբ գտնվող Թարթառի եւ Աղդամի շրջաններ: Շփման գծում նա հանդիպել է ապրիլի սկզբին Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ աչքի ընկած զինվորականներին եւ պարգեւատրել նրանց: Պարգեւատրվածների թվում է նաեւ ապրիլի սկզբին Թալիշում Քյարամ Սլոյանին գլխատած տականքը:
Վերջինս Սլոյանի գլխատված գլուխը ձեռքին շրջել է ադրբեջանական գյուղերում եւ այն ի ցույց դրել տեղացիներին ու պարծեցել, թե հայկական բանակի զինվոր են սպանել: Ադրբեջանցի ստահակները չեն խորշել նաեւ Սլոյանի գլուխը ձեռքներին նկարվելուց եւ նկարները սոցիալական ցանցերում տեղադրելուց: