Երկու ամերիկացի լեռնագնացի մարմին գտել են մահվանից 16 տարի անց
Հիմալայներում հայտնաբերվել է երկու ամերիկացի լեռնագնացի մարմին, ովքեր կորել էին 16 տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
Հայտնի լեռնագնաց Ալեքս Լոուն և օպերատոր Դեյվիդ Բրիդջեսը հայտնվել էին ձնահյուսի մեջ 1999թ-ի հոկտեմբերին Շիշաբանգմա լեռը բարձրանալու ժամանակ: Նրանց սառած մարմինները անցած շաբաթ հայտնաբերել էին ալպինիստները: Լոուի և Բրիջեսի մարմինները այժմ պետք է դուրս հանել սառույցից:
Ալեքս Լոուն հայտնի էր ալպինիստական հանրությանը: Լեռնագանացության ժամանակ նա ոչ մեկ անգամ է փրկել ընկերների կյանքը, նա ժամանակակից լավագույն լեռնագնացներից է: Դեյվիդ Լոուն նրա օպերատորն էր և մոտիկ ընկերը: