Ինքը չէ հարցի տերը. Արմեն Աշոտյանը` Հերմինե Նաղդալյանի հայտարարության մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությանը:
«Չեմ կարծում, որ Հերմինե Նաղդալյանի թեման ՀՀ արտաքին ու ներքին մարտահրավերների մեջ է: Ես չեմ եկել մեկնաբանելու Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը: Ես մի քիչ ավելի լուրջ եմ տրամադրված այս հանդիպմանը: Ասացինք՝ անցանք առաջ, ինքն էլ ասաց, անցանք առաջ: Ինքը չէ հարցի տերը: Մաստակ սարքել այս թեմայից իրականում նշանակում է չհասկանալ՝ ինչ է կատարվում գլոբալ առումով, ինչն է ավելի կարևոր»,- ընդգծեց նա: