Մեր ակնկալիքները պետք է խարխսված լինեն մեր միջազգային հնարավորությունների հետ. Արմեն Աշոտյան
«Մենք մտել ենք այն կառույցը, որտեղ Ռուսաստանն է: ՀԱՊԿ մտնելիս մենք հույսներս չենք դրել այլ երկրների վրա: Ակնհայտ է, որ Երեւան- Աստանա ճանապարհն անցնում է Մոսկվայով, Երեւան- Մինսկ ճանապարհն անցնում է Մոսկվայով: Մեր ակնկալիքները պետք է խարխսված լինեն մեր միջազգային հնարավորությունների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր երկրներն են կանգնած Հայաստանի կողքին:
ՀՀԿ փոխնախագահը կրկին ընդգծեց, որ չպետք է սպասել հարցի լուծում Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից: