Սումատրայում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սումատրայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Երկրաշարժի վերաբերյալ տվյալներ հաղորդել է ԱՄՆ երկրաբանության ծառայությունը: Ըստ այդ տվյալների, երկրաշարժի օջախը գտնվել է 131 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: