Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր մեկնել է Արցախ: Այս լուրը հաստատել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր կայքին ապրիլի 11-ին տված հարցազրույցում նշել էր, որ առաջիկայում պայմանավորվածություն ունի հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: