Հալեպում հայազգի մայր ու դուստր են վիրավորվել
Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծումն ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվել է նաև կիրակի օրը։
Ընդհանուր առմամբ՝ հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 43 մարդ։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը, վիրավորների թվում երկու հայուհիներ կան՝ մայր և դուստր։
Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, վիճակը մտահոգիչ չէ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպում վիրավորված Անի Ավագյանը, ով գտնվում էր ծանր վիճակում, մահացել է: Ավագյանի հուղարկավորությունը կայացել է երեկ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Ծանր հրթիռակոծության հետևանքով հալեպահայ Անի Ավագյանը ծանր վիրավորում էր ստացել գլխի հատվածում, նրա վիճակը ծանր էր: