Ստեփանակերտի հոսպիտալում վիրավոր զինծառայող է մահացել
Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 1-ի երեկոյան:
Այդ մասին newspress.am-ին հայտնեց հոսպիտալի աշխատակցուհին:
Վերջինիս փոխանցմամբ՝ 20-ամյա Սարգիս Գասպարյանի մոտ վնասված էին բոլոր ներքին օրգանները և նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Բուժաշխատողներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Հիշեցնենք նաև, որ զոհված զինծառայողը վիրավորում էր ստացել որովայնի և ոտքի շրջանում: Նա Շուշիից էր: