Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է զինծառայողներին օգնություն ուղղելիս` համագործակցել
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է արել զինծառայողներին ուղղված օգնություններն իրականացնել Աշխատանքի և սոցիալական ապահոության նախարարության և և ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության միջոցով:
«Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք ձեզ այսուհետ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղղված բոլոր տեսակի օգնությունները փորձել իրականացնել Աշխատանքի և Սոցիալական Ապահովության նախարարության և ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության միջոցով:
Այսօր կա ստեղծված նաև համապատասխան հանձնաժողով: Կա հավասար բաշխելու խնդիր, դուք կարող եք անձամբ տալ ձեր օգնությունները, սակայն որպեսզի բոլորին հասնի, խնդրում ենք այդ հանձնաժողովի հետ համագործակցեք», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը:
Նկատենք, որ Հովհաննիսյանի այս գրառմանը արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, ովքեր անվստահություն են հայտնել վերոհիշյան կառույցների նկատմամբ: Արծրուն Հովհաննիսյանը այդ կասկածները փորձել է փարատել` հետևյալ գրառմամբ.
«Այն ինչ գրվում է երբեմ ոչ մի աղերս չունի իրականության հետ: Հարգելիներս, էլի ձեր ձեռքով տարեք տվեք, բայց թող իրենք ասեն, որ մի ընատնիքին, որտեղ, քանի որ այս օրերը ցույց են տվել որ մեկին տվել են մոտ 30 հազար դոլար մեկին ոչինչ»,- գրել է Հովհաննիսյանը