Բաքուն արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը
«Հաջորդ ամիս եվրոպական քաղաքներից մեկում, ամենայն հավանականությամբ Բրյուսելում, մենք նախատեսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում»,- Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Եթե որևէ մեկը Երևանում կարծում է, որ նախապայմաններ առաջ քաշելով կարող է շարունակել բանակցային գործընթացը և պահպանել ստատուս քվոն, ապա սխալվում է»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը` չհապաղելով առաջ քաշել սեփական նախապայմանները, թե Հայաստանը պետք է Արցախից դուրս բերի զինված ուժերը, ինչից հետո միայն, ըստ Մամեդյարովի, հնարավոր է բանակցություններ վարել: