Մեքսիկայում պատահական գնդակը բեյսբոլիստին սպանել է հենց խաղի ժամանակ
Ավազակային խմբի փոխհրաձգության ժամանակ, պատահական հրազենային կրակոցից մահացել է բեյսբոլային ակումբի խաղացող Խոսե Ֆրանսիսկո Էրրերեն: Դեպքը տեղի է ունեցել մեքսիկական Տամաուլիպաս նահանգի Ռեյնոսա քաղաքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Բեսբոլիստը մահացել է հենց խաղի ընթացքում: Սիրողական խմբի խաղի ամենաթեժ պահին, ստադիոնում լսելի են եղել կրակոցներ: Խաղացողների մեծ մասը պառկել է գետնին, բայց Էրրերան չի հասցրել թաքնվել:
Տեղական դատախազության աշխատակիցների գնահատականով, գնդակը սուրացել է մոտ մեկ կմ և հարվածել բեսբոլիստին:
Տանմաուլիպաս նահանգում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, համարվում է երկու հզոր մեքսիկական կարտելների՝ « Լոս-Սետաս» և« Զալիվ» կենտրոնը, նրանց հսկողության տակ է ԱՄՆ նարկոտիկների մատակարարումը: