Ադրբեջանական գնդակից տասներկու տարեկան երեխա զոհվեց 25 տարի առաջ և այսօր. (տեսանյութ)
«Օղակ ռազմական գործողություններից անցել է արդեն 25 տարի: Սակայն այսօր էլ ադրբեջանցիները մտնում են հայկական գյուղեր, սպանում խաղաղ բնակիչներին այնպես, ինչպես 1991թ-ին՝ «Օղակ» օպերացիայի ժամանակ և մնում անպատիժ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընդդեմ իրավական կամայականությունների ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինե Գրիգորյանը նշեց, որ ի սկզբանե Օղակ օպերացիան պլանավորված էր սկսել ապրիլի 24-ին: Սակայն, երբ ադրբեջանցիների տանկերը շարժվեցին դեպի Գետաշեն, այդ տանկերից մեկը ընկավ ձորը, ինչը ստիպեց նրանց հետ քաշվել: Զուգահեռ անցկացնելով այս տարվա ապրիլի սկսզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի դրսեւորած ագրեսիվ ռազմական գործողությունների եւ 1991թ-ին Գետաշեն գյուղում ադրբեջանական օմմոնականների եւ սովետական չորրորդ բանակի կողմից կատարված վայրագությունների միջև՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ գործողություններն առավել քան նման են:
Մարինե Գրիգորյանն էլ հավելեց, որ ադրբեջանցիների կողմից իրականացված և մինչ այսօր իրականացվելիք այդ վայրագությունների հարցը պետք է բարձրացնել միջազգային կառույցներում, տարածաշրջան հրավիրել իրավապաշտպաններին, որպեսզի ՄԱԿ-ից խմբեր ուղարկվեն, որոնք կգնահատեն Ադրբեջանի ռազմական հանցագործությունները եւ պատժիչ միջոցներ կձեռնարկեն:
Մանրամասները` տեսանյութում