Անհրաժեշտ է դադարել հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև. Բակո Սահակյան
«Անհրաժեշտ է դադարել հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև: Այդպիսի բան չի կարող լինել: Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, չենք կարող ունենալ հակասություններ: Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանքներ և դեռ այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը՝ ընդունում են նրանք մեր անկախությունը, թե չէ: Եթե չէ, ապա այն, ինչ քննարկվում է, այն, ինչ խոսվում է, առ ոչինչ են»,- Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նա նշել է, թե տեղյակ է հողերի վերադարձի հետ կապված քննարկումների, մեկնաբանությունների մասին, բայց կցանկանար դադարեցնել դրան: