Բանակի սպառազինությունում առաջին գումար ներդնողը պետք է լինի Սերժ Սարգսյանը. Զարուհի Փոստանջյան
«Ինքը ( Սերժ Սարգսյանը-հեղ.) դա որոշել է առանց հաշվի առնելու հանրության կարծիքն ու հայ ժողովրդի ազգային շահը: Մեր հանրությունը պետք է իրազեկ լինի, թե ինչպիսի բանակցություններ է վարել Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` վերահաստատելով երեկ խորհրդարանի դահլիճում իր արած հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը 2011 թ.-ին տվել է համաձայնություն Կազանի փաստաթղթին` համաձայնելով ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին:
Պատգամավորի խոսքով Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն ու դիվանագիտությունը ձախողված են եղել մինչ ապրիլմեկյան դեպքերը, այդ պատճառով էլ
Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ շրջանառվող տեսակետներին, թե պատերազմը հաղթել է Սերժ Սարգսյանը` պատերազմը հաղթել են 20 տարեկան զինվորները:
Ինչ վերաբերում է ժամանակակից սպառազինություն ձեռք բերելուն, պատգամավորի կարծիքով՝ առաջին գումար ներդնողը պետք է լինի Սերժ Սարգսյանը:
«Առաջին մուտքը իր (Սերժ Սարգսյան) կողմից պետք է կազմեր 100 միլիոն դոլար, որից հետո պետք է միանային մնացած բոլոր պաշտոնյաները»,- ընդգծեց պատգամավորը: