Այսօր շարունակվում է Ավետիսյանների գործով հերթական դատավարությունը
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 29-ին կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Այս նիստի ընթացքում դատարանը կշարունակի և հավանաբար կավարտի Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլը. այս փուլի մեկնարկին Պերմյակովը հրաժարվեց ցուցմունքներ տալ, և դատարանը որոշեց լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները:
Դատարանի դահլիճում ընթերցվում են ոչ միայն հարցաքննությունների արձանագրությունները, այլ նաև հրապարակվում տեսաձայնագրությունները: Արձանագրություններից ու տեսաձայնագրություններից բացի, դատարնն ունի և, հավանաբար, արդեն այս նիստին կհրապարակի նաև փորձաքննության տեսաձայնագրությունը, որտեղ Վալերի Պերմյակովը ցույց է տալիս, թե ինչպես է իրականացրել հանցագործությունը: