2 ժամում Ցուկերբերգը վաստակել է 4,3 մլրդ դոլար
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունն ամերիկյան NASDAQ բորսայի աճուրդում մի քանի ժամում ավելացել է 4,3 մլրդ դոլարով, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Forbes-ին:
Ներկայում Մարկ Ցուկերբերգը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 6-րդ տեղը: Նրա ֆինանսական կարողությունը գնահատվում է 51,8 միլիարդ դոլար: