Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը և դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են. News.am
Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱբովյանի կամրջի մոտ Opel Astra-ն գլխիվայր շրջվել է. վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են հիվանդանոցԻրանը շարունակում է բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել ՀորդանանինՏնտեսավարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն. ՊԵԿ հիշեցումԽուդաթյանը 3 օրով գործուղվում է ԱվստրիաՔարաբերդում հրդեհ է բռնկվել․ այրվել է 700 հակ անասնակերԱՄՆ-ը Պարսից ծոցում հարված է հասցրել իրանական նավթատար նավերինԷդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել
Հաշվեհարդար Լոռու մարզում. ինչ են բացահայտել իրավապահները
Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի ԲաքուԲաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտшնքների ենթարկում, իսկ Հայաստանում հոգևոր հայրերին՝ եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար. Աբրահամյան46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններՀամայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձինՋերմաստիճանը զգալիորեն կբարձրանաՔանի դեռ իշխանության ղեկին է պարոն Փաշինյանը, Ռուսաստանի կողմից որևէ մեղմացում չի լինի. ԶատուլինԳրքի շնորհանդեսին Գրիգորյանը ոչ մի լումա չի ծախսել. «Հրապարակ»11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Մասիսում թեկնածու են փնտրում ոչ թե յուրայինների շրջանում, այլ դավանափnխ եղած նախկինների շրջանակում. «Հրապարակ»Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են.«Հրապարակ»Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել Արմեն Գրիգորյանի համար. «Ժողովուրդ» Սոթքի ոսկու հանքավայրի ադրբեջանական հատվածում հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և ԽարկովինԳեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ» Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»Ո՞վ է թունավորել մարդկանց «Մարիոթ»-ում․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ» Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՌուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունըԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համարՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ ԴանիելյանՈսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըԱնօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Շարմազանովն ԱԺ իր «խրամատից հակահարձակ» եղավ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր առաջինն էր, որ հետևեց նախագահ Սարգսյանի հորոդորին ու Ազգային ժողովի իր «խրամատից հակահարձակ» եղավ ընդդիմադիր պատգամավորի ղարաբաղա-ադրբեջանական հարցի շուրջ քննադատությանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը հանդիպել է իր կուսակիցներին և խիստ հրահանգել նրանց արժանի պատասխան տալ հակամարտությանը վերաբերող քննադատություններին: Նա մասնավորապես ասել էր, թե «իմացեք, որ սա էլ ձեր խրամատն է և ձեր դիրքերն են, և դուք էլ ձեր տեղում պետք է լավ պայքարեք»:

Ուստի պատահական չէր, որ Շարմազանովի նյարդերը տեղի տվեցին, երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, թե Ընտրական օրենսգծով Հայաստանը 13 ընտրատարածքների պետք է կիսեն, որպեսզի դրա միջոցով փորձեն օգնել Սերժ Սարգսյանին վաճառել Հայաստանի և Արցախի անկախությունը, վաճառել հայ ժողովրդի անվտանգությունը, որպեսզի պահպանեն իշխանությունը»:

«Եթե այդպես չլիներ, մենք կունենայինք համապատասխան սպառազինություն»,-ասաց Փոստանջյանը:

Հենց այստեղ էլ Է.Շարմազանովը դուրս եկավ հունից և ջղաձիգ տոնով հորդորեց խոսել միայն թեմայի շուրջ:

«Տիկին Փոստանջյան, դուք այստեղ արտոնյալ չեք, հարգելիս, խոսեք օրինագծից: Եվ հետո, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մեր ինքնապաշտպանական ուժերը գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հասել են հաջողության: Կանխվել է Ադրբեջանի հարձակումը: Ադրբեջանը պարտվել ա, դուք ստեղ ի՞նչ եք բողոքում: Մեզնից եք պաշտպանում Ղարաբաղը՞, չի կարելի այդպես: Չի կարելի»,-չէր հանգստանում Շարմազանովը:

Շարմազանովին միացան նաև մյուս «դիրքապահ հանրապետականները»: Իսկ Խոսրով Հարությունյանն էլ փորձեց «հերոսանալ»: Նա ասաց, որ եթե Փոստանջյանը նույն ելույթն ունենար Ադրբեջանի Միլի Մեջլիսում՝ ծափահարությունների կարժանանար:

«Դուք հնչեցնում եք թեզեր, որոնք ուղղակի սպասելի են ադրբեջանական քարոզչամեքենայի համար: Եվ ավելին՝ այն, ինչ ասում եք, որևէ աղերս չունի իրականության հետ», -ձեռքը թափ տալով ասաց Հարությունյանը:

Երբ Փոստանջյանը փորձեց տեղից ռեպլիկներ հնչեցնել Շարմազանովն իր թիմակից ընկրոջը օգնության հասավ՝ նախատելով Փոստանջյանին:

«Տիկին Փոստանջյան, հըլը մի վարյկյան, բարի եղեք, կուլտուրա ունեցեք, էթիկա, լսեք Խոսրով Հարությունյանին»,-ասաց Շարմազանովը: