Բաքվում մեկ հայ ռազմագերի կա
«Մենք այս պահին Բաքվում ունենք ազգությամբ մեկ հայ ռազմագերի»: newspress.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ գերիների ու դիերի փոխանակման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն աշխատանքներ իրականացրել է:
Նա չմանրամասնեց, թե այս պահին ինչ աշխատանքներ են կատարվում գերիների փոխանակման ուղղությամբ, սակայն նկատեց. «Մենք հանդիսանում ենք, որպես անկախ միջնորդ և միջնորդում ենք, որպեսզի հայրենադարձում լինի, իսկ փոխանակման մասին առայժմ խոսք լինել չի կարող»,- եզրափակեց Զառա Ամատունին: