«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Լարիսա Ալավերդյանը և Մարինա Գրիգորյանը
Ապրիլի 30-ին լրանում է Արցախը հայաթափելու «Օղակ» ռազմական գործողության 25-րդ տարելիցը:
Դաժան տարեթվի մանրամասների, ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների եւ Արցախի ժողովրդի վճռականության մասին ապրիլի 29-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը եւ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: