Էն ինչ տվել են մեր բնակարանի դիմաց, դրանով նույնիսկ տուն չենք կարող վարձել. կոնդեցիներ
Այսօր Կառավարության շենքի դիմաց իրենց բնակարանային խնդրով վարչապետին հանդիպելու էին եկել Կոնդի բնակիչները:
Հիշեցնենք, որ արդեն 10 տարի կոնդեցիները կառավարության թեթև ձեռքով կորցրած իրենց բնակարանների դիմաց փոխհատուցում են պահանջում:
Newspress.am-ի հետ զրույցում նրանք նկատեցին, որ վարչապետն արհամարհում է իրենց:
«Դեռ մեկ ամիս առաջ նամակ ենք գրել վարչապետին: Այն տվել ենք ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, որ անձամբ փոխանցի: Փոխանցել է, բայց պատասխան չկա, նա չի ուզում ընդունել»,-սրտնեղած ասաց Կոնդի բնակչուհի Անահիտ Ղազարյանը:
Նա նաև հավելեց, որ արդեն իրենց դռնեդուռ են գցել:
«4-5 անգամ բնակարան ենք փոխել: Էն ինչ տվել են մեր բնակարանի դիմաց, դրանով նույնիսկ տուն չենք կարող վարձել»,-ասաց կինը: