Ավակովը ստում է. Սաակաշվիլի
Օդեսայի նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին մեղադրել է կոռուպցիայի և ստախոսության մեջ:
«Խոշորամասշտաբ կոռուպցիայի և ստի մեջ բազմիցս նկատված Յացենյուկի մնացորդը՝ ՆԳՆ նախարարը, շարունակում է խաղալ ազգային անվտանգության թեմայով: Նա ստում է, երբ ասում է, որ նախագահն իմ խնդրանքով որոշում չի կայացրել Օդեսա Ազգային գվրադիայի և ոստիկանության լրացուցիչ ուժեր բերելու վերաբերյալ»,- նշել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 27-ին, Ավակովի խորհրդական Զորան Շկիրյակը հայտարարել է, թե Սաակաշվիլիի՝ Օդեսայում ոստիկանական լրացուցիչ ուժեր ներգրավելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Սաակաշվիլին նշում է, որ լրացուցիչ ուժերն անհրաժեշտ են քաղաքում հասարակական կարգը պաշտպանելու համար: Օդեսայի նահանգապետն այդ հարցով դիմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ նշելով, որ երկրում պետության փլուզման նշաններ է նկատում: