Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարին
Մամուլ

Ռուսաստանի պատասխանը՝ ադրբեջանական արկերով. «168 ժամ»

«Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»,- ապրիլի 22-ին` քառօրյա պատերազմից օրեր անց, նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցն ուղղեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Լավրովը չպատասխանեց այդ հարցին, որովհետեւ դա այն հարցերից էր, որոնց չեն պատասխանում: Կամ, եթե անգամ պատասխանում են, ապա պատասխանները չեն հրապարակվում:

Դա այն հարցերից էր, որոնք իրենք` պատասխան են պարունակում եւ հնչեցվում են միայն այն ժամանակ, երբ այլեւս չհնչեցնել հնարավոր չէ: Այդ հարցին ռուսական կողմը պատասխանեց եւ պատասխանում է ոչ թե՝ Լավրովի շուրթերով, այլ՝ իր գործողություններով: Այդ հարցի պատասխանները շատ հեռուն են գնում` հասնելով մինչեւ ղարաբաղաադրբեջանական սահմանագիծ:

Այդ հարցը պատասխան է ստանում Ադրբեջանի յուրաքանչյուր դիվերսիայով, հարձակողական գործողությամբ, երբ դա հետեւում է հայկական կողմի որեւէ հայտարարության կամ դիրքորոշման արտահայտման:

Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում անելիք չունեն, հաջորդող իսկ գիշերն Ադրբեջանը ղարաբաղյան սահմանին ու բնակավայրերի ուղղությամբ կիրառում է գրեթե ողջ արսենալը: Ադրբեջանական տանկերն այսպիսով կրակում են ոչ միայն՝ ռուսական արտադրության արկերը, այլեւ՝ ռուսական քաղաքականության պատասխանը` Հայաստանին:

Այսպիսով, պատերազմը դառնում է նաեւ քաղաքական ուղերձներ ու պատասխաններ փոխանցելու թատերաբեմ, որը զուգահեռաբար նաեւ ֆինանսատնտեսական արդյունքներ է ապահովում Ռուսաստանին, քանի որ կրակվում են ռուսական արկերն ու փամփուշտները` ապահովելով նորանոր պատվերներ: Ու մինչ Ադրբեջանը կրակում է սահմանին ու ռմբակոծում է Ղարաբաղի բնակավայրերը, Ռուսաստանը` ԵԱՀԿ-ում սեփական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի շուրթերով, հայտարարում է. «Ռուսաստանը հնարավոր է համարում Երեւանի եւ Բաքվի միջեւ ռազմական շփումների շարունակությունը»:

Դա ասում է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միակ միջազգային մանդատն ունեցող կառույցում: Ադրբեջանի վերջին օրերի հարձակումներն ու ռուսական դիվանագետների այս եւ նմանօրինակ հայտարարությունները, այսպիսով, մի նպատակ ունեն` ցույց տալ, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում անելիք ունեն:

Խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության ամենացայտուն ապացույցը պատերազմն է, որի այլընտրանքը ոմանց, օրինակ՝ հայկական կողմի համար` խաղաղությունն է, իսկ ոմանց համար` խաղաղապահները: Դա պետք է լիներ Լավրովի պատասխանն «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց» հարցին, որը Ռուսաստանի արտգործնախարարը, դիվանագիտորեն ու քաղաքագիտորեն, չհնչեցրեց: Այդ հարցը ստիպել է Հայաստանին վերանայել տարիներ շարունակ կուրորեն իրականացվող ռուսահպատակ քաղաքականությունը, թեեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ոչ բոլորն են դա առայժմ գիտակցում: Կամ ոչ բոլորին է թույլատրված գիտակցել:

Ու քանի դեռ այդ քաղաքականությունը չի վերանայվել ամբողջությամբ ու վերջնականապես, ամեն օր կամ ամեն շաբաթ այդ հարցի պատասխանները հնչելու են ղարաբաղաադրբեջանական սահմանի որեւէ հատվածում կամ որեւէ բնակավայրի ուղղությամբ: Հնչելու են` ռուսական արտադրության որեւէ ծանր սպառազինության փողից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում