Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարին
Արխիվ

Նոր մանրամասներ Հալաբյանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մի շարք հանգամանքներ, դեպքի պահին ավտոբուսում գտնված բոլոր անձանց ինքնությունը։

Քննությամբ հիմնավորվել է, որ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ավտոբուսի սրահում հայտնաբերվել է 2 անձի դի։ Վարորդին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։

Պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ մշակվել է քննչական պլան եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նույն օրը պարզվել է պայթյունի պահին ավտոբուսում գտնված վարորդի եւ 8 ուղեւորների (7 վիրավորների եւ 1 զոհի) ինքնությունը։ Անհետագելի քննչական գործողությունների շրջանակներում նշված 9 անձանց բնակարաններում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում քննության համար հետաքրքիր որեւէ առարկա չի հայտնաբերվել, տեղի ունեցած պայթյունին նրանց առնչության վերաբերյալ որեւէ տվյալ ձեռք չի բերվել, եւ նրանց հնարավոր մասնակցության վերաբերյալ վարկածը հերքվել է։

Քրեագետների հետ միասին դեպքի վայրում կատարվել է զննություն, որի արդյունքում, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որը չի պատկանել նշված 9 անձանց։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, 2 դատվածություն ունեցող Ռուբեն Բալյանը, ինչպես նաեւ՝ նրա բնակության վայրը։

Վերջինիս եւ դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ։ Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն եւ համեմատության համար փորձագետներին տրամադրվել է Ռ. Բալյանի մոր արյան նմուշները, իսկ փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Նշանակված փորձաքննությամբ փաստվել է, որ դիակը պատկանում է Ռուբեն Բալյանին։

Ռ.Բալյանին պատկանող՝ Ձորաղբյուրում գտնվող տանը, օրենքով սահմանված կարգով կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է դեղնաշագանակագույն պայթունավտանգ նյութ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, 400 գրամանոց տրոտիլային պայտաղյուս, բազմաթիվ պայթագլաններ, դետոնատորներ, պայթուցիչներ, քուղեր (фитиль), տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ՝ էլեկտրասարքավորումներ՝ տրանզիստորներ, ռելեներ եւ այլն:

Հայտնաբերված առարկաներից նույնպես վերցվել են փորձանմուշներ եւ նշանակված դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ դրանց վրա առկա է Ռ.Բալյանի ԴՆԹ-ն։

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ձեռնարկած քննչական գործողությունների եւ ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա տղամարդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատպաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

Թիվ 63 երթուղու երկայնքով առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ Ռ.Բալյանը թիվ 63 երթուղու ավտոբուսը բարձրանալիս իր հետ ունեցել է ուսապարկ։

Պայթյունի առաջացման պատճառը, օջախը եւ քրեական գործով էական նշանակաություն ունեցող մի շարք այլ հարցերը պարզելու համար նշանակվել է դատապայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն։

Թիվ 63 երթուղին իրականացնող «Բոգդան» մակնիշի 48-29Տ հաշվառման համարանիշի ավտոբուսում պայթյունը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի բանուկ մասում՝ թիվ 15-րդ շենքի դիմացի հատվածում։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու նաեւ Ռ.Բալյանի տան խուզարկությամբ առգրավված պայթուցիկ նյութերի, փամփուշտների ձեռք բերման աղբյուրը։