Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարին

Իշխանության արբանյակը չի ուզում թոշակի գնալ. Ազատ Արշակյան` Վարդան Օսկանյանի մասին

Վարդան Օսկանյանն այսօր հայտարարեց նոր՝ «Համախմբում» կուսակցության հիմնադրման մասին: Ավելի ուշ Newspress.am-ի հետ զրույցում կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը նշեց, որ «Համախմբումը» լինելու է ոչ թե իշխանամետ կամ ընդդիմադիր, այլ՝ այլընտրանքային:

Ի՞նչ է նշանակում քաղաքական դաշտում լինել այլընտրանքային, ի՞նչ խնդիրներ է լուծելու այն եւ լուծելո՞ւ է արդյոք, ի՞նչ իմաստ ուներ այլընտրանքային «Համախմբման» հիմնադրումը՝ հատկապես այն դեպքում, եթե հաշվի առնենք նախկինում իրենց այլընտրանքային հռչակած Բարգավաճ Հայաստան եւ Հայ ժողովրդական կուսակցությունների ճակատագրերը:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ:

-Այլընտրանքայինը հոմանիշն է անսկզբունքայինի, որովհետեւ եթե ասում են՝ կա քաղաքական սկզբունք, որին մենք հետեւում ենք, ուրեմն բոլոր նրանք, ովքեր մեզնից դուրս են, այլընտրանք են: Հիմա շուռ տված է: Ես կարծում եմ, որ Օսկանյանը պետք է հայտարարի՝ մենք սկզբունքային ենք, մնացածներն այլընտրանք են, բայց մարդը սկզբից հայտարարում է, որ ինքն անսզբունքային է: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչին են այլընտրանք, ինչին են զուգահեռ, ինչի լուսանցքում են իրենք, ինչի արահետն են:

Այլընտրանքայինը նաեւ հարմարվողականություն է նշանակում՝ գործող սկզբունքային իշխանությանը հարմարվել, կատարել նրա պատվերը: Արբանյակ կուսակցություն է դա, արբանյակ նշանակում է պտտվել իսկականի շուրջը: Ո՞րն իսկականը, դա պետք է Օսկանյանը ասի, որի՞ շուրջն է ինքը ուզում պտտվել:
Քաղաքական դաշտում նոր կուսակցության ձեւավորումը իշխանությունում լինելու սովորությունը հագեցնելու նպատակ ունի, մինչեւ ուժասպառ լինի, մինչեւ տեղափոխեն Եռաբլուր կամ Պանթեոն: Նպատակը դա է՝ հասնել Եռաբլուր կամ Պանթեոն: Եթե քաղաքական մայր խնդիր դրված չէ, Հանրապետական կուսակցության ծրագրերին այլընտրանքը ո՞րն է՝ դե՞մ են ԵՏՄ-ին, դե՞մ են Մաքսային միությանը, անվտանգության համակարգին, ազատ շուկայական հարաբերություններին. այլընտրանք ասածի մեջ շատ բան կա: Այ, եթե թվեին, թե ինչին են դեմ, ես կհասկանայի: Եթե չեն թվում, ես դա համարում եմ հարմարվողականություն, եւ ընդհանրապես զբաղմունք՝ թոշակի չի ուզում գնալ:

Ասում են՝ «Համախմբումը» գալիս է համախմբելու քաղաքական ուժերին, որոնք առանձին-առանձին չեն կարողանում լուծել հասարակությանը հուզող խնդիրները», իսկ ո՞վ է ասել, որ գործող քաղաքական ուժերն իրենց խնդիրները չեն լուծել. պաշտոն չունենալու այլընտրանքը պաշտոն ունենալն է, նրանք այդ խնդիրը լուծել են: Հիմա համախմբվել ինչի՞ համար՝ պաշտոն ունենալու՞: Իշխող ուժը նրանց այդքան տեղ չի տալիս, համախմբվեցին, տեղը չի հերիքելու:

Հասարակական խնդիրների ցանկը կա, նրանք դրանք չեն բարձրացնում, նրանք ասում են՝ մենք ուզում ենք լինել իշխանությունում, կողքից մեզ օգնեք, դառնանք: Դրա համար էլ չեն կարողանում համախմբվել, բոլորն ասում են՝ դուք մեզ օգնեք: Օսկանյանն ասում է՝ «ես Սերժ Սարգսյանի հրաժարականը չեմ պահանջում», այո՛, նա ուզում է լինել գլխավոր մոլորակի արբանյակ, նա սկզբունքային իշխանություն լինելու հայտ չի ներկայացնում:

Թե Ռոբերտ Քոչարյանն ինչ է ուզում անել, նա ինքը կհայտնի, մենք չենք կարող գուշակություններ անել, որովհետեւ Օսկանյանը հայտարարեց, որ Քոչարյանը չի մասնակցում այս ծրագրին: