Հաշմանդամների բաց նամակը՝ վարչապետին
Հաշմանդամներն անտեսված են հասարակության կողմից և «Հավասարը հավասարին» կարգախոսը կեղծիք է: Այս մասին ՀՀ վարչապետին բաց նամակով դիմել է «Միկա» Հաշմանդամների ՀԿ-ն: Նամակում մասնավորապես գրված է. «Պարոն վարչապետ, բոլոր հաշմանդամները անտեսված են ղեկավար մարմինների կողմից: Մեր խնդրանքն է աջակցել ֆինանսապես հաշմանդաների ընտանիքին՝ ձեռք բերելու աշխատանք, շփվելով հասարակության հետ, դառնալ հասարակության լիիրավ անդամ: Հաշմանդամներն ստանում են 19000 դրամ կենսաթոշակ, որը չի բավարարում նրանց անգամ դեղորայք և կենցաղային կարիքները հոգալու համար:
Հարգարժան պարոն վարչապետ իմ խնդրանքն է կազմակերպել հանդիպում Ձեզ հետ՝ իմ ՀԿ-ի շահառուների խնդիրները ներկայացնելու համար:
Ուզում եմ ներկայացնել Կոտայքի մարզի Արգել գյուղիում բնակվող սոցիալապես անապահով մի ընտանիքի, որտեղ բնակվում են 4 հաշմանդամ:
Օգնության ակնկալիքով՝ բազմիցս դիմել ենք մի շարք պաշտոնյաների, պատգամավորների ու գործարարների, սակայն ոչ-ոք չի արձագանքել (այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանը):
Այնպիսի տպավորություն է, որ նամակներս չեն հասնում հասցեատերերին:
Նկատենք, որ հաշմանդամներից 2-ն աշխատունակ են. Ընդունակ՝ տարբեր ֆիզիկական աշխատանքներ կատարելու:
Ունեն սեփական տուն, տնամերձ այգի, խանութ, որտեղ կարող են ունենալ իրենց սեփական աշխատանքը՝ գոյությունը պաշտպանելու համար:
Յուրաքանչյուր հաշմանդամ պատրաստ է ծառայելու իր հայրենիքին, իրենց հնարավորության սահմաններում, թեկուզ իրենց աշխատանքով աջակցելու առաջին գծում ծառայող մեր հայրենիքի պաշտպաններին:
Հուսով եմ, որ այս փոքր ընտանիքը Ձեր կողմից անտեսված չի մնա և Դուք կդառնաք նրանց փրկության հույսը:
Խնդրում ենք պատասխանեք անձամբ, ի տարբերություն նախորդ մեր բազմաթիվ անպատասխան մնացած նամակների, որոնք հավանաբար ընթերցել են պաշտոնյաների ենթակաները:
Կանխավ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը»:
«Միկա» Հաշմանդամների ՀԿ նախագահ՝ Ս.Գրիգորյան
հեռ. 077-82-55-43
էլ.փոստ [email protected]