Ավտոբուսի պայթյունից տուժած երկու դեռահասների վիճակը դրական է գնահատվում
«Բոլորի վիճակը կայուն է, երեք հիվանդ իրենց բուժումը շարունակում են Հանրապետական հիվանդանոցում, երկու դեռահասները գտնվում են Սուրբ Աստվածամայր կենտրոնում, նրանց վիճակը դրական է գնահատվում»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակին:
Արմեն Մուրադյանը նշեց նաև, որ հղի կնոջ վիճակը ևս կայուն է:
«Այս պահի համար իրավիճակը կայուն է, և հուսով եմ, որ նա իր հղիությունը կավարտվի մայրության բերկրանքով»,-ասաց նա: