Այժմ անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել. Մարիա Զախարովան` ԼՂ հակամարտության մասին
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր դրույթի հաստատումն է, որը մենք հնչեցրել ենք նախորդ ճեպազրույցներին, այն է. այժմ, ինչպես երբեւէ, անհրաժեշտ է զսպվածություն դրսեւորել եւ գործը տանել կայունության վերականգնման ուղղությամբ»,-ճեպազրույցին ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Նրա խոսքով, ՌԴ ԱԳՆ-ում «խորապես համոզված են», որ անհրաժեշտ է կողմերը վերականգնեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորման ձեռք բերմանը: