Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրականացրել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող և իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց և դատապարտյալների հետ, ինչպես նա և անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նա և քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ: