Պանամական օֆշորային արխիվում առկա են 200 երկրների քաղաքացիների անուններ
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը մայիսի 9-ին հրապարակելու է պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության հաճախորդների մասին տեղեկատվությունը: Արխիվը տվյալներ է պարունակում 200000 օֆշորային ընկերությունների վերաբերյալ:
Փաստաթղթերում առկա են 200 երկրների քաղաքացիների և ընկերությունների անուններ: Տվյալների բազան տեղեկություններ է պարունակելու նաև ընկերությունների իրական սեփականատերերի մասին:
ICIJ-ը նշել է, որ հանրությանը հասանելի կլինեն ոչ թե փաստաթղթերի ամբողջական տեքստերը, այլ միայն «հիմնական կորպորատիվ տեղեկատվությունը»:
Նկատենք, որ պանամական փաստաթղթերում առկա է նաև Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը, որն օֆշորային սկանդալից հետո հրաժարական է ներկայացրել: