Այսօր Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
Ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ ապրիլի 27-ին, Արցախյան պատերազմի ամենալուսավոր տղերքից մեկը` Քյարամ Սլոյանը կդառնար 20 տարեկան…
Շնորհավոր ծնունդդ, հերոս… Դու իմ ու իմ տղաների հերոսն ես,
Տարոնիս քո օրինակով եմ բացատրում, թե ինչպիսին պետք է լինի մեր զինվորը, անկախ նրանից հայ է, եզդի թե ասորի: Ասել եմ, որ դու եզդի ես, ու Հայաստանի ու Արցախի պարծանքն ես:
Հավերժ կմնաս մեր հուշերում, համեստ եղբայր:
Հերոսները չեն մահանում»: