ՄԱԿ-ի և Մադրիդյան սկզբունքների կոնցեպցիաները քայքայեցին մեզ. Լարիսա Ալավերդյան
«Այսօր հայկական դիվանագիտական և պետական մտքի մեջ գոյություն ունեցող դանդաղկոտությունն ու անորոշությունը մեր վիճակը դարձնում են հեղհեղուկ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով Ադրբեջանին տարածքներ զիջելու մասին Հերմինե Նաղդալյանի կողմից երեկ արված հայտարարությանը, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ տարածքներ զիջելու մասին խոսք անգամ լինել չի կարող, ավելին՝ մենք պետք է հետ վերցնենք բոլոր այն հայկական տարածքները, որոնք ժամանակին բռնակցվել են Ադրբեջանին:
Նախկին պատգամավոր, հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձելով Լարիսա Ալավերդյանին, նշեց, որ մենք պետք է հնարավորինս խուսափենք ագրեսիվ գործողություններից և հետևենք, թե ՄԱԿ-ի, թե Մադրիդյան սկզբունքների կոնցեպցիաներին:
Նենք, որ այդ կոնցեպցիաները ենթադրում են որոշակի տարածքների հանձնում Ադրբեջանին:
«Այդ կոնցեպցիաները, որոք ենթադրում են ղարաբաղա-ադրբեջանական հարցի խաղաղ լուծում, իրականում քայքայում են Հայաստանը»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին` երկու բանախոսներն էլ համակարծիք էին, որ Հայաստանի իշխանությունները պետք է ստեղծեն ոչ թե իրավիճակային, այլ նոր` երկարաժամկետ մեխանիզմներ, որոնք կգործեն մեր օգտին: