Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարին

Մեզ պատուհասած քաղաքական կաթվածի վիճակում ենք. Արման Մելիքյան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է ապրիլի 14-ի Ադրբեջանի նամակը, որով պաշտոնական Բաքուն ցանկանում է միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագիրը։ Թեմայի շուրջ Newspress.am-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

-Մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայստանում հայտատարեց, թե պետք է պահպանվի 1994թ-ի հրադադարի եռակողմ պայմանագիրը, Սակայն միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է նույն այդ պայմանագիրը միակողմանի չեղարկելու մասին: Ի՞ նչ է նշանակում այս դեպքում Լավրովի հայտարարությունը:

-Ռուսաստանի շահերից չի բխում Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից 1994 թվականի զինադադարի չեղարկումը: Պաշտոնական Մոսկվայի համար հենց այս եռակողմ (բացի պաշտոնական Բաքվից ու Երևանից այն ստորագրել է նաև Ստեփանակերտը) փաստաթուղթն է հանդիսանում այն իրավական հիմքը, որի վրա նա կառուցում է սեփական քաղաքականությունը Հարավային Կովկասում և հակամարտ կողմերի վրա ազդեցություն գործելու բացառիկ հնարավորություն: Զինադադարի պաշտոնական չեղարկումը Ալիևի կողմից Կրեմլի շահերի հանդեպ բացառիկ ոտնձգություն կլինի, որը կարող է ադրբեջանական կողմի համար բավական ծանր հետևանքներ ունենալ: Բայց դրա համար թող Իլհամ Ալիևի գլուխը ցավա:

-Ընդհանրապես ի՞ նչ տվեց մեզ Լավրովի այցը: Արդյո՞ք ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները կարող են ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման երաշխիք հանդիսանալ:

-Մենք, հավանաբար, պետք է ելնենք նրանից, որ Բաքվին պատերազմ սկսելու հնարավորություն էր ընձեռնվել և, գուցե, երաշխիքներ էին տրվել, որ այն Ադրբեջանի համար ռազմական և քաղաքական պարտությամբ չի ավարտվի անգամ, եթե ադրբեջանական զինուժին չհաջողվի լուրջ ձեռքբերումներ ունենալ: Հասկանալի է, որ այդ ամենի դիմաց Բաքուն պետք է բավականին բարձր գին վճարեր և, ամենայն հավանականությամբ, Ալիևը համաձայնել էր այդ պայմաններին, հույս ունենալով, որ, շնորհիվ ժամանակակից զինատեսակների զանգվածային կիրառման, կկարողանա կոտրել հայկական ԶՈՒ դիմադրությունը: Ադրբեջանական գրոհը Ալիևի սպասած արդյունքը չտվեց և միանգամայն հավանական է, որ այժմ նա կփորձի խույս տալ պատերազմ սանձազերծելու թույլատվության դիմաց խոստացված գինը տալու հեռանկարից: Կարծում եմ, որ պարոն Լավրովն իր երևանյան այցի ժամանակ 1994 թվականի զինադադարի պարտադիր և անժամկետ բնույթը ընդգծելով նաև հասկացրեց ադրբեջանական ղեկավարությանը, որ այս խաղի կանոնները չեն կարող խախտվել:

-Կարելի՞ է արդյոք շարունակել հույսը դնել միջազգային հանրության վրա:

-Միջազգային հանրության վրա պետք չէ հույս դնել՝ միջազգային հանրության հետ անհրաժեշտ է տքնաջան աշխատել: Սակայն այդ աշխատանքը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե հայկական կողմերը սկսեն համընդգրկուն ռազմավարական ծրագրի շրջանակներում քաղաքական իրական լիցք պարունակող գործնական քայլեր կատարել:

-Որտե՞ ղ ենք մենք թերացել, ի՞նչ անելիքներ ունենք:

-Մենք կանգնած ենք շատ կարևոր, ճակատագրական ջրբաժանի առջև՝ եթե չփոխվենք՝ մնանք տարիներ ի վեր մեզ պատուհասած քաղաքական կաթվածի վիճակում, ապա շարունակելու ենք կորուստներ և նահանջ ունենալ բոլոր ասպարեզներում, ուստի, այժմ պետք է կատարենք շատ դժվար, բայց մեր ընդհանուր ապագան ապահովող այն քայլը, որը սկիզբ կդառնա մեր ներքին որակական փոխակերպման համար: