ՊՆ-ում հնարվոր է լինեն նոր պաշտոնանկություններ
Պաշտպանության նախարարությունում չարաշահումներ են գրանցվել:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկմանը:
Նրա խոսքով՝ կոնկրետ բարձրաստիճան անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ:
Հարցին, թե արդյոք այդ պաշտոնյաները կկրեն քրեական պատասխանատվություն, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն անձը, ով կատարել է Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն: Տվյալ դեպքում մենք չունենք նման փաստ, դուք ունեք, կարող եք ներկայացնել այդ փաստը»:
Կարյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ, և դրանց արդյունքում հնարավոր է լինեն նոր պաշտոնանկություններ: