Մենք չենք ցանկանում պատերազմ և արյունահեղություն. Իլհամ Ալիև
«Հիմա մենք փորձում ենք լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով: Մենք չենք ցանկանում պատերազմ և արյունահեղություն: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Երբ երկիրը անդամակցեց ՄԱԿ-ին, Լեռնային Ղարաբաղը ներառվել էր Ադրբեջանի հետ միասին: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, մեր հողերը պետք է ազատագրվեն, իսկ փախստականները վերադառնան իրենց տները»,- Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ ֆորումի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես բոյկոտել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ ֆորումը Բաքվում` անընդունելի համարելով դրա անցկացումը մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեհամակարգը: Ֆորումին մասնակցությունից հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, միջոցառմանը բարձր մակարդակով չեն մասնակցում շատ երկրներ: