26-ամյա երիտասարդը ցանկացել է պայթեցնել մորը
Քիչ առաջ հաղորդել էինք, որ ավտոբուսի պայթելու վայրում հայտնաբերվել էր հեռախոսի քարտ, որի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություններ է ունեցել ազգականներից և նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել նրանց:
Իրավաբան.net-ի տեղեկություններով` նախկինում երկու անգամ դատված 26-ամյա երիտասարդը պայթուցիկը այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու նպատակով: Իրավաբան.net-ը գտնվել է նրա բնակության վայրում, որտեղ քննչական գործողություններ էին կատարվում: Կայքի տեղեկություններով` նաև չեն հայտնաբերվել օտար մետաղական տարրեր, որոնք կիրառում են պայթուցիկի վնասակարությունը մեծացնելու նպատակով, այսինքն՝ ահաբեկչություն կատարելու վարկածը հերքվում է: